ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Մարդ չի ջոկում՝ էս տոնածառը դնու՞մ են, թե հավաքում

Մարդ չի ջոկում՝ էս տոնածառը դնու՞մ են, թե հավաքում
20.01.2024 | 17:06

Ամեն օր գործի գալիս նկարում եմ ՀՀ թիվ 1 տոնածառի հավաքման գործընթացը։

Սկսել են ամսի 15-ից, էսօր դեռ հավաքել են կեսը։ Շաբաթ-կիրակին էլ ընկավ մեջ, իսկ պետհիմնարկներում ոչ աշխատանքային է։ Նշանակում է՝ մինչև հավաքեն-պրծնեն, տարածքը մաքրեն ու հանձնեն երևանցիներին, կգա նորից դնելու վախտը։

Էն օրը կարդացի՝ Չինաստանում պատրաստել են աշխարհի ամենամեծ սառցե ժամանակավոր զվարճանքների այգին՝ շուրջ 9 մլն քառակուսի ոտնաչափ տարածքի վրա, 2 հազար սառցե և ձյան քանդակով։ Գրանցվել է ռեկորդների գրքում։ Ասում են, որ աշխատանքները տևել են նախատեսվածից երկար՝ շուրջ մեկ ամիս։

Ավինյանին առաջարկում եմ դիմել Գինեսի ռեկորդների գրքում գրանցելու համար Երևանի՝ աշխարհում ամենաերկար ժամանակում ապամոնտաժված տոնածառը

Սևակ Հակոբյան

Դիտվել է՝ 5786

Մեկնաբանություններ